«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն անշնորհակալ գործ է համարում «մատի և մատանու արանքը մտնելը»:
Այսպես է նա «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանի միջոցով անվստահություն (իմպիչմենտ) հայտնելու առանձին անհատների և խորհրդարանական ընդդիմության մտադրությունը:
««Հայաստան» դաշինքը մեղադրում է «Պատիվ ունեմ»-ին, «Պատիվ ունեմ»-ը՝ «Հայաստան» դաշինքին, Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանին, Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանին»,- նկատում է Մինասյանը:
Պատգամավորը կարծիք է հայտնում, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմերը տեխնոլոգիա են մտածել. նախընտրական տարվա ընթացքում ամեն մեկն ուզում է իր աջակիցներին հնարավորինս կոնսոլիդացնել իր շուրջը:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում: