Լացելու բան է… դաշնակները, իրենց խոսքով, նաև «տոնել են Ցեղասպանության 110-ամյակը»․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆայանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝  անդրադառնալով ջահերով երթին ու  դաշնակների «Ցեղասպանության 110-ամյակը տոնելու մասին» դաշնակների հայտարարությանը։

Զարմանալի մարդիկ կան. նախ գոռում-գոչում են, թե «ոչ մեկ մեզ չի կարող ստիպել մոռանալ Ցեղասպանությունը»:  Հետո «չմոռացողների ու չկոտրվողների ճակատ» են ստեղծում, լայվով, ֆոտոսեսիաներով «սրերը հանում-ճոճում են», թուրքի դրոշը ոտատակ տալիս, այրում ու չգիտես էլ ինչ, իսկ վերջում «հաղթանակած» ամրագրում են. «տեսաաաաք, բա որ ասում էինք’ ոչ մեկ չի կարող մեզ, ստիպել մոռանալ և ուրանալ Ցեղասպանությունը… » Ու էդպես էլ չեն ասում, թե ով էր իրենց ստիպում մոռանալ, ուրանալ ցեղասպանությունը?, ինչպես էր անձամբ իրեն ստիպում?

Մարդկության անհայտ, անբացատրելի լոգիկա է, բայց դե դաշնակները գոնե այդ մի բանում հաջողել են…
Ծիծաղելու թեմա էլ չէ, որ կատակի տաս…

Լացելու բան է… Մանավանդ որ դաշնակները, իրենց խոսքով, նաև «տոնել են Ցեղասպանության 110-ամյակը» …

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ