Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադարձավ Երևան. տեսանյութ

Մոլդովայից այս գիշեր Հայաստան է վերադարձել Հայաստանի ծանրամարտի հավաքականը:

«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցած հայ ծանրորդներին: Ի թիվս այլոց, նրանց ողջունել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ