![]()
Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
ՀՀ քրեական օրենսգիրքն արդեն ունի Հոդված 136՝ «Ցեղասպանությունը կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը» (տե՛ս կից նկարը):
Այժմ Դաշնակցությունը ձեռնամուխ է եղել հերթական ստոր մանիպուլյացիային՝ փորձելով շահարկել մեր ժողովրդի սրբագույն հույզերը։ Նրանք առաջարկում են քրեական օրենսգրքում ավելացնել մի դրույթ, որն արդեն կա, որպեսզի, երբ մեր կողմից մերժվի այդ բացարձակապես ավելորդ նախաձեռնությունը, մեզ մեղադրեն Հայոց Ցեղասպանությունը ուրանալու, «թուրք» կամ «դավաճան» լինելու մեջ։
Սա անամոթ, ցինիկ քաղաքական շահարկում է։ Երբ բարոյականության վերջին սահմանները հատվում են՝ հանուն նեղ խմբակային շահերի, իսկ Հայոց Ցեղասպանության թեման օգտագործվում է որպես կեղտոտ գործիք՝ հասարակությանը մոլորեցնելու համար, դա արդեն դավաճանություն է հենց զոհերի հիշատակին։
![]()
![]()
![]()