Հայաստանը կարող է զրկվել ԵԱՏՄ-ի արտոնություններից․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Մոսկվան մտահոգված է Եվրամիությանը միանալու Երևանի ձգտումներով։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ նշելով, որ Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ի առավելությունները, եթե «Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ»։

«Բնականաբար, Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումները մտահոգիչ են, քանի որ նման ձգտումները անհամատեղելի են այս երկրի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հետ, և մենք այս մասին խոսում ենք հայ գործընկերների հետ մեր բազմաթիվ շփումներում:

Հայտնի է, որ ԵԱՏՄ-ի անդամակցության շնորհիվ Հայաստանը դինամիկ զարգանում է, տնտեսական աճ է նկատվում Երևանի համար բոլոր կարևոր ոլորտներում։ Եվ սա հսկայական ակտիվ է, որը Հայաստանը կարող է կորցնել, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղի մեջ՝ փորձելով պոկել Հայաստանը Ռուսաստանից և այլ բնական դաշնակիցներից»,- նշել է դիվանագետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ