Քո կողմից խաբված գյումրեցին մնալու է իր չընտրած քաղաքապետի ղեկավարած Գյումրիում. Հակոբյանը՝ Գրիգորյանին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն անդրադարձել է Մարտուն Գրիգորյանի՝ Վարդան Ղուկասյանին Գյումրու քաղաքապետ դարձնելու որոշմանը:

«Չեմ նախանձում քեզ, Մարտուն Գրիգորյան: Վստահ եմ, գիտակցել ես, թե ինչ արձագանքներ են լինելու քո քաղաքում էն մարդկանցից, ովքեր միայն Վարդան Ղուկասյանի քաղաքապետ չդառնալու համար քեզ են ձայն տվել:

Որքան էլ արդարացմանդ տեքստում ներողություն խնդրես, պատասխանատվությունը վրայիցդ գցես, գյումրեցին քեզ չի՛ ներելու, որովհետև ավագանու մանդատիցդ հրաժարվելու ես, գաս Երևան՝ քեզ «քցած» ՀՀԿ-ականների կողքին նստես, իսկ քո կողմից խաբված գյումրեցին մնալու է իր չընտրած քաղաքապետի ղեկավարած Գյումրիում:

Արդյունքում և՛ դու ես «քցված», և՛ գյումրեցին՝ խաբված: Կեցցե Քոչարյանը…»,- գրում է պատգամավորը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ