Հանդիպման ընթացքում արձանագրվեցին տնտեսվարողների կողմից բարձրացված խնդիրները.Արմեն Խաչատրյան

✅ Աշխատանքային այցով մարտի 8-ին Գորիս քաղաք էր ժամանել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նպատակը համայնքների գործարարների և տնտեսվարողների հետ հանդիպումն էր, համայնքային տնտեսության կարևոր ճյուղերում խնդիրների արձանագրումը, ինչպես նաև խնդիրների լուծման համար տնտեսվարողների առաջարկությունների քննարկումը:
✅ Հանդիպման ընթացքում արձանագրվեցին տնտեսվարողների կողմից բարձրացված խնդիրները, ուսումնասիրության առարկա դարձան ներկայացված առաջարկները:
✅ Նախարարը ներկայացրեց նաև պետական աջակցության շուրջ երկու տասնյակի հասնող ծրագրերը, դրանցից օգտվելու և դիմելու կարգը:
✅ Երկուստեք կարեւորվեց հետագա աշխատանքների իրականացման ուղղությամբ առավել սերտ համագործակցության անհրաժեշտությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ