Ուկրաինան կդադարեր գոյություն ունենալ առանց մեր առատաձեռնության, Զելենսկին թող շնորհակալ լինի. ԱՄՆ փոխնախագահ

Ուկրաինան կդադարեր գոյություն ունենալ որպես երկիր, եթե չլիներ ԱՄՆ-ի առատաձեռնությունը: Այս մասին յութուբյան ալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջել դի Վենսը:

Վենսն ընդգծել է, որ եթե Զելենսկին համաձայն չէ Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, ապա պետք է զանգահարի կա՛մ նրան, կա՛մ ամերիկացի դիվանագետների, այլ ոչ թե «մետա-շրջագայության մեկնի Եվրոպա՝ քննադատելով Միացյալ Նահանգների նախագահին»։

«Նախագահ Զելենսկին և նրա երկիրը կդադարեին գոյություն ունենալ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների առատաձեռնության։ Ուրեմն թող շնորհակալություն ասի, շնորհակալ լինի»,- ասել է քաղաքական գործիչը՝ խորհուրդ տալով ուկրաինական պետության ղեկավարին հեռախոսազրույց ունենալ և լուծել բոլոր խնդիրները Թրամփի հետ։

Վենսը նաև ասել է, որ Ուկրաինայի նախագահի քայլերում վիրավորական ժեստեր կան:

«Եթե նա համաձայն չէ նախագահի (Թրամփի) հետ, թող վերցնի հեռախոսը և զանգահարի իրեն կամ մեր մյուս դիվանագետներին, այլ ոչ թե ԱՄՆ նախագահին քննադատող լրատվամիջոցներով շրջագայության մեկնի Եվրոպա: Դա վիրավորական է նրա, ինձ, ամերիկացի ժողովրդի համար: Եվ ի դեպ, դա հիմարություն է նաև»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Վենսը նշել է, որ Զելենսկու հրապարակային հարձակումները Թրամփի վրա չեն փոխի նրա դիրքորոշումը և Ուկրաինայի ներկայացուցչին խորհուրդ է տվել ուղիղ երկխոսություն վարել Սպիտակ տան հետ։

«Կարծում եմ՝ Զելենսկին ավելի լավ խորհրդատուների կարիք ունի»,- եզրափակել է Վենսը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ