![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման լուրերին և դրա շուրջ որոշ շրջանակների բարձրացրած աղմուկին:
«Ջեբկիր ծաղրածուն, կրիմինալ անցյալով և ներակայով հարուստ Գյումրու համայնքապետի թեկնածուն, ինչպես նաև ընդդիմադիր դաշտում` նախկինների փողերով և տարատեսակ ռեսուրսներով տաքուկ տեղավորվածները մեզ` իշխանություններիս, մեղադրում են քաղաքական հետապնդման մեջ։
Մեղմ ասած, ծիծաղելի է, քանզի եթե այսօրվա իշխանությունները նման ձեռագիր և գործելաոճ ունենային, ձեզանից և ոչ մեկն այսօր Հայաստանի երկրորդ քաղաքի համայնքապետի սպասվելիք ընտրություններում թեկնածուի կարգավիճակ չէր ունենա, ավելին` չէր էլ կարողանա դրա մասին մտածել, անգամ երազել…
Հավատացե՜ք, եթե մենք քաղաքական հետապնդումներ իրականացնողներ լինեինք, ոչ փեսա Միշիկի, ոչ Միշիկի աներոջ և ոչ էլ անգամ տերունական աղոթքը չիմացող հարուստ ալբանացու փողերը ձեզ չէին փրկի»,- գրել է Պալյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզային վարչության ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել էին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և վերջինիս թիկնապահին: Նրանք ազատ են արձակվել:
![]()