![]()
«Որոշ խախտումների համար նույնիսկ բալերից նվազեցումներն ավելացվում են, օրինակ 1-ից դառնում է 1,5 »,- կառավարության նիստում անդրադառնալով առաջարկին՝ 9 բալային համակարգից անցում կատարել 13 տուգանայաին բալային համակարգի ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ փոփոխության նպատակն ավելի թիրախային դարձնելն է երթևեկության անվտանգության համար առավել վտանգ ներկայացնող խախտումները և դրանց դեպքում առավել շոշափելի հակազդման քաղաքակնություն վարել:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց՝ պետք է առավել ուշադիր լինել վարելիս հեռախոս օգտագորոծղների նկատմամբ.«Սա կմնա ձևական կարգավորում, եթե մենք ֆունդամենտալ խնդիրը չլուծենք ՝ առավել ևս երիտասարդների մոտ»:
«Հլը որ վարում ու խոսում են, դա հլը մի դեպք, բա որ վարում ու գրում են, վարել ու զուգահեռ կարդալ և գրելը դա, իհարկե, ավելի լուրջ պրոբլեմ է»,- արձագանքեց Փաշինյանը:
![]()