![]()
«Հայաստանում առաջնորդության ձևավորման ինստիտուտներ շատ չկան, եթե չասեմ՝ ընդհանրապես չկան: Ով գիտի՝ ոնց է Հայաստանում առաջնորդություն ձևավորվում՝ հիմնականում փողոցում: Սա առաջնորդության ձևավորման ինստիտուտ է, որով մարդիկ կարող են մտածել, որ իրենց անխագծով կարող են ձևավորել առաջնորդություն՝ համայնքային, բնակավայրային և քայլ քայլ կարող են ձևավորվել համապետական նաշանակության առաջնորդներ»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք այս ինստիտուտի կարիք չունեն՞ք, իհարկե ունենք: Դպրոցականներից սկսած այդ առաջնորդությունը պետք է սաղմնային մակարդակում ձևավորվի և մրցակցության մեջ զարգանա: Ում թողես ասում են՝ պետք է կայանան ինստիտուտները, որ ասես հլը մի րոպե ինստիտուն ի՞նչ է՝ բացատրի»,- ասաց վարչապետը:
«Մենք հիմա առաջնոդությունը տանում դնում ենք մարդկանց առաջ և դա ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացում է: Էլ չենք գնա ասի, այ եթե մեզ կտաք ձայն, ցուցակներն էլ կբերես՝ պասպորտի համարներով, այ մենք այդ ժամանակ այդ փոսը կլցնենք»,- ասաց վարչապետն ու հավելեց, որ սրա մասին չեն բարձրաձայնում, հույս ունենալով, որ փորձագիտական շրջանակը կբացատրի հանրությանը:
«Բայց հիմա մեր փորձագիտական հանրությունը իմ այս ելույթը կվերլուծի և այսօր իրիկունը կտեսնենք, թե էլ ինչը ծախեցին, էլ ինչը տվեցին, էլ ում հետ ինչ դավադրություն եղավ, էլ որ արտաքին ուժի կողմից պարտադրված պահանջ է, որ մենք մեր քաղաքացուն մեր ավանդույթներից կտրում ենք, որ բդեշխը պետք է որոշի ինչ անենք»,- նշեց նա ու հավելեց.«Մի հատ էլ ասում են, դա վարչապետի անելու գործ է, բա է՞ն ինչ ես ասում եմ՝ վարչապետի ասելու գո՞րծ է, բա ու՞մ գործն է, ո՞վ է էդ մարդը: Ժողովրդավարության վրա միլիարդներ են ծախսում, տեղական ինքնակառավարման ջատագովները միլիարդներով են, որ 2 հատ գրանտային ծրագիր հայտարարես տեղական ինքնակառավարման զարգացման մասին 2 հատ հազար հոգանոց հերթ կձևավորվի, բա էս բաները մարդկանց ո՞վ պիտի ասի»:
![]()