Ասում են՝ Քոչարյանը Պուտինի ուղերձներն էր մեզ փոխանցում, իսկ կարո՞ղ է ինքն էր Պուտինին դրանք հղում. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսին՝ գրելով.

«Շատերն ասում են, որ Քոչարյանը Պուտինի ուղերձներն էր մեզ փոխանցում։ Իսկ կարո՞ղ է հակառակը։

Կարո՞ղ է Քոչարյանը ինքն էր Պուտինին ուղերձներ հղում։ Եվ եթե այո, ապա արդյո՞ք դա նշանակում է, որ Քոչարյանը այլևս Պուտինի հետ ուղիղ կապ չունի և ստիպված ուղերձներով է փորձում շփվել։

Ի՞նչ կարծիքներ կան»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ