ԵՄ-ն և ԱՄՆ-ը ամուսնալուծվում են․ Բորել

Եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը մեկնաբանել է ԱՄՆ-ի և Եվրամիության հարաբերությունների փոփոխությունը։ Նրա կարծիքով՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը «չհամաձայնեցված ամուսնալուծության» միջով են անցնում։

«Այն, ինչ տեղի է ունենում, չհամաձայնեցված ամուսնալուծություն է Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի միջև, խորը և գաղափարական ամուսնալուծություն», – ասել է Բորելը Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում: Եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դուր չի գալիս եվրոպական քաղաքական և սոցիալական մոդելը և այն համարում է «հակամոդել»։

ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև տարաձայնությունները հատկապես տեսանելի են դարձել Մյունխենի համաժողովում, որը տեղի է ունեցել փետրվարի 14-16-ը, հավելել է եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավարը։

Նրա խոսքով, Արևմուտքի դիրքերը թուլացել են Կիևին ռազմական օգնության շուրջ ԱՄՆ-ում վեճերի պատճառով։ Բորելը «գողություն» է անվանել Դոնալդ Թրամփի վարչակազմի պահանջները՝ Կիևի հազվագյուտ հողային օգտակար հանածոների արդյունահանման իրավունքը ԱՄՆ-ին փոխանցելը։

Նա կարծում է, որ ԱՄՆ-ն ըստ էության պահանջում է, որ «մենք վճարենք արդեն իսկ տրամադրված օգնության համար» նյութական ռեսուրսներով։ Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ