ՏԿԵ նախարարն ընդունել է Հաղթանակ թաղամասի բնակիչներին. ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

 

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հաղթանակ թաղամասի բնակիչներին։

Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, պատասխանատուներ Երևանի քաղաքապետարանից, Ջրային կոմիտեից և այլ գերատեսչություններից։

 

Դեռ նախորդ՝ Աժ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էր նախարարը խոստացել ընդունել բնակիչներին և լսել նրանց խնդիրները։

Փետրվարի 19-ին մեկ ժամից ավել քննարկվել են թաղամասի խնդիրները, պայմանավորվածություն ձեռք բերվեց բարձրացված հարցերին պատասխանել գրավոր ընթացակարգով, որից հետո նախատեսել նոր հանդիպում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ