![]()
«Նա ցանկանում է ցույց տալ իր ընտրողներին, որ ես մնում եմ Ռուսաստանի ազդեցության գործակալ Հայաստանում, կարող եմ ՀՀ բերել այն կյանքը, որը դուք պատկերացնում եք Հայաստանը Ռուսաստանի կազմում լինելու դեպքում»:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի նպատակը, ազդակները:
Ղևոնդյանի համոզմամբ՝ Քոչարյանի ասուլիսից նաև հետևություն կարելի է անել, որ նա պայքարում է ընդդիմության շարքերում առաջինը լինելու համար:
Անդրադառնալով վերջին շրջանում ամենաքննարկող թեմային՝ «Մեղրիի փոխանակման պլանին», որի մասին ասուլիսի ժամանակ խոսեց նաև ինքը՝ Քոչարյանը՝ Ղևոնդյանն ասում է՝ Քոչարյանը խոսում է Մեղրիի հարցի շուրջ այկիդո անելու և ադրբեջանական կողմին պտտելու տրամաբանության մեջ, սակայն իրականում Ադրբեջանի երկու ղեկավարները՝ հայր և որդի Ալիևներն են Հայաստանին պտտել և Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել հօգուտ իրենց:
Խոսելով Ռոբերտ Քոչարյանի այն թեզի մասին, թե իր պաշտոնավարման տարիները Հայաստանի համար եղել են ամենախաղաղը՝ քաղաքագետն ասում է՝ խաղաղություն ասվածը այդ դեպքում հարաբերական է, քանի որ Հայաստանը որպես ինքնիշխան պետություն գոյություն չի ունեցել:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:
![]()