Ոչ փողոցում է, ոչ ավտոբուսների մեջ. ո՞ւր է կորել Մարությանը, ինչու կիսատ թողեց բոյկոտի գործընթացը. տեսանյութ

4 տարի առաջ սեփական թիմի հետ կապը խզած և անվստահության արժանացած Երևանի նախկին քաղաքապետը ստանձնել էր Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած՝ տրանսպորտի բարեփոխումների իրականացման դեմ բոյկոտելու առաջնորդությունը:

Սկզբում փողոցներում ստորագրահավաք սկսեց, հետո՝ փետրվարի սկզբին՝ մեկ-երկու օր, երևաց ավտոբուսներում՝ մարդկանց կոչ անելով չօգտվել քաղաքապետարանի սահմանած տրանսպորտային փաթեթներից, ուղևորության համար վճարել 100 դրամ և այդպիսով բոյկոտել:

Այժմ Մարությանը ո՛չ փողոցներում է, ո՛չ էլ ավտոբուսների մեջ։ Բոյկոտի վերաբերյալ միայն ֆեյսբուքյան իր էջով է հրապարակումներ անում: Վերջին հրապարակումը, օրինակ, արել է երկու օր առաջ. ինքը չկա, սակայն քաղաքացիներին կոչ է անում շարունակել պայքարը։

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լևոն Լևոնյանը ևս տեղյակ չէ, թե ուր է կորել Մարությանը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում իր ենթադրություններն է արտահայտում. «գուցե եղանակների տաքացմանն է սպասում, կամ գուցե առողջական խնդիրներ ունի»։

Վերջինս հիշեցնում է՝ նույն Մարությանը նախկինում լրագրողների հետ զրույցում խոսել էր այն մասին, որ ռեֆորմի ենթարկվող տրանսպորտը չի կարող մնալ 100 դրամ։ Ըստ նրա՝ սա է պատճառը, որ Մարությանին հասարակությունն անլուրջ վերաբերվեց ու մերժեց սկսած նախաձեռնությունը։

Ըստ իշխող ուժի ավագանու անդամի՝ 2013 թվականի դժգոհությունն արդարացված էր. այդ ժամանակ պայքարը «մահվան գազելների» ու «մահաբեր ռաֆերի» դեմ էր, մասնավոր վատ գծատերերի տրանսպորտների թանկացման դեմ, այժմ իրավիճակն այլ է։

Արդյոք սրանով Հայկ Մարությանը չի՞ նախապատրաստվում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, Լևոնյանն ասում է՝ երբ չի կատարում ժողովրդի առաջ ստանձնած խոստացած պարտականությունները, ապա ինչի՞ համար է զբաղվում քաղաքականությամբ և ինչո՞ւ է դիտարկում 2026 թվականի ԱԺ ընտրությունները։

Իսկ կարո՞ղ է բոյկոտը Մարությանի համար ստեղծագործելու թեմա դառնալ, ավագանու անդամը չի բացառում:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ