Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու 2 այլ մեքենա․ կան վիրավորներ

Փետրվարի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21։50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, «Ford Fusion» մակնիշի և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայի վարորդն ու հիվանդը մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ