Պաստառները և բուկլետները «բարի լոտոյի» նման սպրինտ ունենային, Գյումրեցին ջնջելով կտեսներ Սերժին` ընտանյոք հանդերձ, Ռոբին` իր արբանյակներով. Սարուխանյան

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրել է.

« Մեկը` Գյումրին ազատ տնտեսական գոտի է դարձնում, մյուսը` ակադեմիական քաղաք, էն մյուսը` զիլուժի թատերաբեմ է պատկերացնում …

Մեկը լինի հարց տա.

Բա ու՞ր էիք մինչ հիմա..

Գյումրեցուն խաբելով հնարավոր չէ քվե ստանալ, լա՜վ իմացեք, Գյումրեցին ձեզ լա՜վ է ճանաչում, ձեր արածն էլ գիտի, ձեր չարածն էլ գիտի, ձեր անելիքն ու չանելիքն էլ լավ գիտի։

Մեր քաղաքը դերասանների պակաս չի ունեցել, կոմկուսի սրբերի կարիք չունի, իսկ փրկիչները շուտով կվերադառնան իրենց մշտական գործին։

Շուտով քաղաքում կհայտնվեն որոշ պաստառներ և բուկլետներ, որոնք եթե «բարի լոտոյի» նման սպրինտ ունենային` Գյումրեցին ջնջելով կտեսներ Սերժին` ընտանյոք հանդերձ, Ռոբին` իր արբանյակներով։

Կգա ժամանակը և բոլորիդ ձեր արածի ու չարածի չափով հստակ գնահատական կտա Գյումրեցին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ