Ձեռնասուն խեղկատակը թող ասի՝ Գյումրիում ինչի՞ վրա է Միշիկն աչք դրել՝ կոմպենսացնելու հետ գանձածը. Հարությունյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Միքայել Մինասյանի գույքերի՝ Հայաստանի վերադարձին ու Գյումրիում տեղի ունեցող գործընթացներին:

«Հաշվի առնելով, թե վերջին օրերին քանի միլիարդ դրամի գույք դատարանի վճռով Սերժի փեսայից վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը, կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե Միշիկի ձեռնասուն խեղկատակն ասի՝ թե Գյումրիում Միշիկը էդ ինչի՞ վրա է աչք դրել, որով պիտի փորձի կոմպենսացնի հետ գանձված թալանը։

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Միքայել Մինասյանի կողմից ստեղծված հանցավոր խմբավորման կողմից օրինականացվեկ է 11 միլիարդ 154 միլիոն 994 հազար ՀՀ դրամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ