Մակրոնը ԵՄ հրատապ գագաթնաժողով է հրավիրել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը Փարիզում հրավիրում է ԵՄ առաջնորդների արտակարգ գագաթնաժողով:

Այս մասին հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկուն:

«Ես շատ գոհ եմ, որ նախագահ Մակրոնը մեր առաջնորդներին հրավիրել է Փարիզ»,- ասել է նա։

Սիկորսկին նշել է՝ ակնկալում է, որ եվրոպական երկրների ղեկավարները կքննարկեն այն մարտահրավերները, որոնք առաջացել են ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության հետ կապված և միջազգային հարցերում նրա որոշումների հետևանքները։

ԵՄ երկու պաշտոնյա հրապարակմանը հայտնել են, որ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի օրը։ Պարզ չէ, սակայն, թե ԵՄ քանի երկրների ղեկավար կմասնակցի դրան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ