Մյունխենի անվտանգության համաժողովը շրջադարձային է. Գայանե Աբրահամյանի արձանագրումները

«Հանուն հավասար իրավունքների կենտրոն» ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մյունխենի անվտանգության համաժողովը շրջադարձային է և, ինչպես միշտ, խիստ կարևոր` աշխարհաքաղաքական զարգացումները վերլուծելու համար։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթն ու ԵՄ ժողովրդավարության ծայրահեղացված մոտեցումների խիստ քննադատությունները, իհարկե փոքր_ինչ չափազանցված էին, չնայած, զարմացա անգամ, որ օրինակ չբերեց ՄԲ-ի ամենամեծ սկանդալը, որն իրապես ծայրահեղ դեպք է։

Այո, ԵՄ-ն հաճախ իրավունքի հարցերը ծայրահեղացրել է, ունի սարսափելի խնդիրներ միգրանտների առումով, բայց միգրացիայի հարցում մեղադրանքները, թե բա` դուք եք որոշել, չեք լսել ձեր ընտրողներին, սխալ օրենքների հիման վրա եք ներգաղթ արել և այլն, մեղմ ասած, տեղին չէ։

Ափսոս, որ Վենսի ելույթը քննադատած Գերմանիայի Պաշտպանության նախարարը խիստ դիվանագիտական լեզվով խոսեց ու ասենք չհիշեցրեց ԱՄՆ-ին, որ ԵՄ միգրացիայի մեծ հոսքերի հիմնական պատճառներից մեկն էլ հենց ԱՄՆ-ի նախաձեռնած պատերազմներն են եղել` Իրաք և այլն… անասելի ցավալի է էս երեսպաշտությունը` չտեսնել ու չգնահատել, որ հաճախ ԵՄ-ն ապաստան է տվել ամենածայրահեղ վիճակում հայտնված փախստականներին։

Բայց Վենսի ելույթը շատ կարևոր էր հասկանալու, որ դիկտատորների մանիպուլյացիոն գործիքների դեմ պայքար չի մղվելու այլևս, իսկ հանրային ընկալումների վրա դրանց ազդեցությունը կարող է ճակատագրական դառնալ…

Կոգնիտիվ պատերազմներն այլևս իրողություն են, մինչդեռ դրա դեմ պայքարը գերտերություն ԱՄՆ-ն համարում է ժողովրդավարության չարաշահում, իսկ այն ինչ կարող է կատարվել հատկապես մեր պես կրթական մոդել ունեցող` վերլուծական, քննական միտք չձեւավորող հասարակություններում, մեդիագրագիտության գրեթե զրոյական մակարդակ ունեցող հանրույթներում` պարզապես նշանակում է պետությունների ներսից պայթեցում դանդաղ գործողության ռումբերով` սա նեո_տռոյական ձիու մարտավարություն է։

Հիբրիդային, կոգնիտիվ պատերազմները, որոնց հիմնական գործիք_զենքը հանրային ընկալումների, հանրային գիտակցության, վախերի և մանիպուլյացիաների միջոցով կառավարումն է, այլևս պատերազմելու հիմնական մեթոդն է, ասել է թե` 6-րդ սերնդի պատերազմը, իսկ դրա դեմ պայքարի մեխանիզմները ոչ թե պետք է դադարեցնել, ինչպես հորդորում էր Վենսը, այլ ավելի զարգացնել, մի խոսքով, դիկտատորների, այդ թվում` պուտին_ալիեւ_էրդողան խմբակի ձեռքերն է’լ ավելի անկաշկանդ են բացվում ու պետք է շատ զգոն լինենք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ