Նախկին քաղաքապետը աթոռի վրա գոռում էր՝ օբյեկտիվ է, աթոռից իջել ու գոռում է` օբյեկտիվ չէ. Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է տրասպորտային համակարգի վերաբերյալ Հայկ Մարությանի կողմից տարբեր տարիների հնչեցրած իրարամերժ հայտարարություններին:

«Հայկ Մարությանը 2013 թվականին տրանսպորտային միջոցների թանկացումը համարում էր ոչ օբյեկտիվ.

2018 թվականին , երբ ստանձնեց քաղաքապետի պաշտոնը, գտնում էր, որ զավեշտալի է , թե ինչպես են անգամ լուցկին ու կարագը թանկացել, իսկ տրանսպորտը ոչ, ապա հավելում, որ վաղ թե ուշ թանկանալու է ու նոր իրողությունների պայմաններում ՕԲՅԵԿՏԻՎ է տրանսպորտի թանկացումը .

Հիմա իրողությունները էլի փոխվել են.

Սույն անձը էլ քաղաքապետ չի ու համարում է տրանսպորտի թանկացումը արդեն ՈՉ ՕԲՅԵԿՏԻՎ։

Ու հեքիաթը,թե պետությունը պիտի աճող գույքահարկի ավելցուկից սուբսիդավորի ու քաղաքացու համար գինը նույնը մնա, թող գնա պատմի Չեխիայի մորավներին, որովհետեւ գույքահարկի ավելացման նախագիծը ընդունվել է իր այս հայտարարությունից տարիներ անց։

Բոլորին է հայտնի իմ տեսակետը.

Սկզբից էլ դեմ եմ եղել ու միշտ էլ դեմ եմ լինելու ուռճացված գներին եւ անհարմար ու դժվարամարս փաթեթ-ժամկետներին, բայց վերջնականորեն ընդունված 150-ը խելքին մոտ սակագին է, որովհետեւ գերմանական ՄԱՆ-ը ու ջարդած դռներով հոտավետ գազելները նույնը չեն…

Ու առաջվա 100 դրամն ու մերօրյա 100 դրամն էլ նույնը չի.

Կարծում եմ՝ նորմալ լուծում է, ու փառք Աստծո , որ այն գտնվեց ու ժողովրդի ձայնը լսվեց …

Հիմա «100 եւ վերջ», «բոյկոտում ենք» գոռացողները թող դիտեն այս տեսանյութը ու հասկանան, որ պետք է ընդունել առաջարկված արդեն խելամիտ լուծումը ու տուրք չտալ ձեռքերը կրակի վրա տաքացնող նախկին քաղաքապետին, ով աթոռի վրա գոռում էր` օբյեկտիվ է, աթոռից իջել ու գոռում է` օբյեկտիվ ՉԷ …

Ի դեպ, սույն անձը արգելափակում ու ջնջում է բոլոր հակառակ կարծիքները ու դրանք արտահայտող օգտատերերին , որ մնան «իրանք իրանցով» ու ֆավորիտ սուպերհերոսի կեղծ վիզուալիզացիա ստեղծի… այնինչ, ավելի խելամիտ կլիներ խոստովանելը, որ «շախ ու մատ» են, բավարարվել արդեն «կպցրած» մի քանի դիվիդենտով ու մի կողմ քաշվել…

Ի դեպ, շարունակելու դեպքում Կարգին Հայկոն դառնալու է ոչ ավել, ոչ պակաս Բագրատ Սրբազան 2-ը…

Մտածեցի`մի անվճար քաղաքական խորհուրդ էլ իրեն տամ… Ավինյանը երեկվա խորհուրդը ընդունեց ու ճիշտ արեց…

Իսկ մարդկային խորհուրդս հետեւյալն է` լավ ռեժիսորը, լավ դերասանը, լավ հումորիստը, լավ արտիստը չպիտի մտներ քաղաքականություն, թույլ տար, որ իրեն ուրվական ուժերը օգտագործեն ու կորցներ երբեմնի ժողովրդական հարգանքն ու սերը:

Ափսոս… հազար ափսոս…

Ժողովուրդ ջան, մի տրվեք քաղաքական սադրանքների… չնայած գիտեմ, որ մեծամասամբ դուք իմաստուն եք,- գրել է Մկրտչյանն ու հրապարակել արխիվային տեսանյութ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ