![]()
Բոլոր միրջազգային գործընկերները հասկանում են, թե ինչ սպառնալիքների է բախվում Հայաստանը։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Մեր բոլոր միջազգային գործընկերներից ակնկալում ենք աջակցություն ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Մենք ամեն ինչ պետք է անենք, որ պատերազմ չլինի, պետք է ամեն ինչ անենք, որ պատրաստ լինենք․ եթե մեր վրա հաձակում լինի, դիմակայենք դրան։ Պետք է այնպես անենք, որ միջազգային հանրությունը իր բոլոր ջանքերը ներդնի, որպեսզի այնպիսի բան չլինի»,- ասաց նա։
Ըստ նրա՝ Հայաստանը առաջ է մղում խաղաղության օրակարգը, բարեփոխում է իր պաշտպանական կարողությունները, դիֆերսիֆիկացնում է իր արտաքին հարաբերությունները։
![]()