Մարուքյանի պողպատյա տրամաբանությամբ պետք չէ անձնագրեր ունենալ, քանզի այդ տվյալները կարող են հայտնվել Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքերում․ Չախոյան

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն  իր ֆեյսբուքյան էջումգրառում է արել՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այն պնդմանը, թե համընդհանուր հայտարարագրումն նընդունելի է, քանզի այդ տվյալները կարող են հատնվել Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքերում։

Ըստ Էդմոն Մարուքյանի պետք չէ հայտարարագրվել, քանզի այդ տվյալները կարող են հանկարծ հայտնվել Թուրքիայի կամ Ադրբեջանի ձեռքերում։

Նույն տրամաբանությամբ՝ ՀՀ քաղաքացիները չպետք է ունենան ծննդյան վկայական, անձնագիր, իսկ Զինված ուժերը՝ զինտեխնիկա, քանզի այդ տվյալները նույնպես կարող են հայտնվել Թուրքիայի կամ Ադրբեջանի ձեռքերում։
Իսկ նույն Մարուքյանը վտանգներ չի տեսնում, երբ առաջարկում է Հայաստանով Ադրբեջանին ճանապարհ տալ 3-րդ կողմի վերահսկողությամբ։

Այս պողպատյա տրամաբանությամբ ու դեմագոգիայով էլ մոլորեցնում են մարդկանց։
Ես ձեր կլասիկ ցավը տանեմ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ