![]()
«Շատերդ կարդացել եք, ֆիլմերում եք տեսել, լեգենդներ եք լսել մի շատ հայտնի կրոնական կամ կիսակրոնական ավանդույթի՝ էկզորսիզմի մասին: Երբ մտածում են ինչ-որ մեկը չարքերով պատված է ու փորձում են այդ չարքին իր միջից հանել, դրա համար եկեղեցական տարատեսակ ռիտուալներ կան ՝ վրան սուրբ ջուր են լցնում, շրջակայքում խունկ են ծխում, աղոթում են, բայց ամենատարածված բանը՝ խաչ են ցույց տալիս»,- ԱԺ նիստի ընթացքում այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Դիմելով ընդդիմադիրներին, որոնք ԱԺ դահլիճում ՀՀ քարտեզը տեսնելով մի շարք մեկնաբանանություններ էին արել, նա նշեց. «Ես չգիտեի, որ ՀՀ քարտեզը այսպես յուրատեսակ էկզորսիզմի գործիք կծառայի ձեր նկատմամբ և գուցե ինչ-որ պահի հաջողվի ՀՀ քարտեզի միջոցով ձեր միջից վանել այն ամբողջ ԿԳԲ-ն, որ նստած է եղել ամբողջ 20-րդ դարի շրջանակում ու ենթադրաբար շարունակվել է 20-րդ դարի շրջանակներում: Հետագայում կփորձեմ հասկանալ, թե էկզորսիզմի ավելի լավ արդյունքի համար էլ ինչ օժանդակ միջոցներ են պետք»:
![]()