![]()
Ֆիզիկական և հոգեբանական բռնություն, ծաղրանք, նվաստացում, սպառնալիքներ, որոնց հետևանքով անձի մոտ առաջանում են ինքնագնահատականի նվազում, ինքնաքննադատություն՝ հասցնելով մինչև անգամ ինքնավնասման:
Այսօր մեծ հնչեղություն է ստացել Բուլինգ ասված, այլ կերպ ասած՝ թիրախավորվում է թույլը, անպաշտպանը:
Երևույթի մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է հոգեբան Լիլիթ Վարդանյանի հետ:
Մասնագետը նախ առանձնացնում է Բուլինգի տեսակները:
Ըստ հոգեբանի՝ ավելի հաճախ թիրախավորվում են դեռահասները, քանի որ նրանք ինքնադրսևորման, ինքնահաստատման փուլում են:
Տղաների շրջանում ֆիզիկական բուլինգն է տարածված, իսկ աղջիկների շրջանում՝ հոգեբանական կամ անուղակի ձևը՝ հեռավորություն պահելը, չշփվելը:
Բուլինգի զոհը նախընտրում է լռել՝ հետագա խնդիրներից խուսափելու համար:
Հոգեբանը նկատում է՝ ծնողների դերը երեխայի կյանքում շատ կարևոր է. նա պետք է վստահի իր ծնողներին այնպես, ինչպես ինքն իրեն, իսկ ծնողները պետք է լավ ճանաչեն իրենց երեխային, նրա տեսակը։
Հոգեբանի խորհուրդն է առկա խնդրի դեպքում անպայման բարձրաձայնել, միջոցներ ձեռնարկել և անհրաժեշտության դեպքում դիմել մասնագիտական օգնության. թաքցնելը խնդրի լուծում չէ։
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:
![]()