Իսրայելում հայտարարել են՝ ՀԱՄԱՍ-ից ստացել են պատանդների ցուցակը

Գազայի հատվածում  տեղական ժամանակով 11:15-ին ուժի մեջ է մտել հրադադարը:

Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

Պաշտոնական Քաթարը ևս հաստատել է, որ Գազայում հրադադարի ռեժիմ է մտել։

Իսրայելը միջնորդներից ստացել է պատանդների ցուցակը, որոնց ՀԱՄԱՍ-ը պետք է ազատի հունվարի 19-ին։

Այս մասին էլ պաշտոնապես հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։

Միևնույն ժամանակ, Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գուրիոնը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի պատճառով իր հրաժարականի մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ