«Դու ու՞մ պաշտպանն ես, թաթոյան արման, գուցե միայն հանցագործ ռոբիկ քոչարյանի՞ պաշտպանն ես…». Ալիս Սողոմոնյանի անդրադարձը

Ալիս  Սողոմոնյանն  իր  ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

ԴՈՒ Ո՞ՒՄ ՊԱՇՏՊԱՆՆ ԵՍ, թԱԹՈՅԱՆ աՐՄԱՆ

Միայն թե չասես, որ դու ժողովրդի իրավունքների պաշտպանն ես: Մի քիչ ծիծաղելի կլինի: Քո այդ ասածին անմիջապես կհակադարձեն (համացանցը լցված է քո հասցեին ասվող իրավացի մեղադրանքներով) քո աշխատանքից դժգոհող ազնիվ հայերը: Դրանցից մեկը մեջբերեմ. «Նա (այսինքն դու, թաթոյան) իր վարքով չի տարբերվում «արմնյուզի» լրագրողներից և հաճախակի լինում է նրանց հյուրը: Այդ կենտրոնից անդադար հայհոյանքներ ու բռնության կոչեր են հնչեցվում ժողովրդի և իշխանության հասցեին»։ Իսկ դու, թաթոյան, լռում ես:

Պարզ չի՞, թաթոյան, թե ինչու են քեզ հատկապես այդտեղ հրավիրում կամ էլ էն «կիսաբաց լուսամուտներում» են քեզ հաճախ կարոտում: Երևի դրա համար էլ դու ընտրովի արգելափակել ես ֆեյսբուքյան քո էջի մեկնաբանություններ գրելու բաժինը՝ այդ հնարավորությունը թողնելով միայն քեզ հաճո մարդկանց: Ես քո դիմակը միջազգային մակարդակով արդեն պառտել եմ` և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո:

Պառլամենտական ընտրությունների քարոզարշավի օրերին քաղաքական բոլոր ուժերին դու կոչ էիր անում «ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն պարունակող կամ դրան նպաստող բառապաշարից»:

Բայց դու, արման թաթոյան, որ քո լիազորություններից ես խոսում, երբ երիտդաշնակ գեղամ մանուկյանը հանրահավաքում ասում է, թե «Նիկոլի կողքին կանգնած ցանկացածը բ*զի տղա է», դու դա չես նկատում: Կամ էլ քեզ համար այդ ներքին տականքի ասածներն օրհնանքի զորություն ունեն: Գուցե դրա համա՞ր է ժողովրդի մեծ մասը քեզ համարում ՉԴՊ՝ չարիքների դատա-պաշտպան: Բայց եթե դաշնակները թասիբ չունեն (իսկ դա փաստ է՝ բազում օրինակներով ապացուցված) դո՞ւ էլ, թաթոյան արման, չպիտի թասիբ ունենաս, որ ժողովրդին վիրավորողին կարգի հրավիրես՝ լինելով առաջին հերթին ժողովրդի՛ իրավունքների պաշտպանը:

Դու համառորեն չես ուզում նկատել, թե ինչպես են ժողովրդին անվանում ժեխ, բոմժ, բիոզանգված, մոլորյալներ… էլ ո՞րն ասեմ, կամազուրկ թաթոյան: Եթե ժողովրդի մեծ մասին նման բնութագիր տալը քեզ, որպես մարդու իրավունքների պաշտպանի, չի վիրավորելու, թաթոյան, այդ դեպքում դու ո՞ւմ պաշտպանն ես: Գուցե միայն հանցագործ ռոբիկ քոչարյանի՞ պաշտպանն ես, որի օգտին կեղծիք կատարող «Իզմիրլյանի» գլխավոր բժշկին շտապեցիր այցելել՝ իբր թե առողջության խնդիր ունեցավ, երբ իր երեսին շպրտեցին իր կատարած կեղծիքը: Ի՜նչ սրտացավություն, ի՜նչ ուշադրություն…

Դու, արման թաթոյան, շարունակում ես ծառայել այն հանցագործ աշխարհին, այն դավադիր ուժերին, որոնց օրոք պաշտոններ ես ստացել և ում դու շարունակում ես խոնարհաբար ծառայել մինչև հիմա: Ապացույցնե՞ր ես ուզում:
2016-ի փետրվարի 23-ից դու արդեն Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանն էիր: Այդ նույն տարվա օգոստոսի 5-ին վերաորակավորվեց ՀԱՑ ԲԵՐՈՂ ազնիվ անունը վաստակած Արթուր Սարգսյանի մեղադրանքը, և նա մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Արթուրը մահացավ (ավելի շուտ՝ հասցրին մահվան) 2017-ի մարտի 16-ին: Դու, արման թաթոյան, այն ժամանակ երբևէ հետաքրքրվեցի՞ր Արթուրի ճակատագրով, հարցում արեցի՞ր արդարադատության նախարարուհի արփինե հովհաննիսյանին, թե առողջական խնդիրներ ունեցող հանիրավի մեղադրվող ՀԱՑ ԲԵՐՈՂԻՆ ինչո՞ւ նորից կալանավայր տեղափոխեցիր: Էլ չասեմ բժիշկ Վահե Ավետյանի մասին, ում քո համակրած հների ռեժիմի տարիներին նեմեց ռուբոյին պատկանող ռեստորանում ծեծելով սպանեցին: Էլի՞ թվարկեմ…

Չէ՜, թաթոյան արման, դու նման «մանր» բաներով չէիր կարող զբաղվել, ու չէիր էլ կարող քաղաքական չեզոքություն պահպանել, որովհետև քեզ ուրի՜շ հանձնարարական էր տրված այն օրից սկսած, երբ սեռժիկ սարգսյանի ղեկավարած կուսակցականներով լցված Ազգային ժողովում ընտրվել էիր կոճակ սեղմող 96 հհկ-ականների կողմից, ասել է, թե՝ սեռժիկի կողմից: Հիմա համեմատե՞մ, թաթոյան, թե դու ի՜նչ ջանադրությամբ էիր բանտում այցելում քրեական հանցագործ ռոբիկ քոչարյանին, պահանջում, որ բարելավեն այդ ամբաստանյալի պահպանության պայմանները:


Ես քո կենսագրության էջերում այս մի գրառումն էլ տեսա. «…փակ հաստատություններում հասարակական դիտորդական հանձնաժողովների աջակցման և խոշտանգումների կանխարգելման հարցերով մշտական խորհրդական»: Դա 2013-ին էր: Հետո, երբ դու արդեն ՄԻՊ-ի պատմուճանն էիր հագել, քո կնքահայր ռոբիկ քոչարյանի ու քեզ պաշտոններ տված սեռժիկ սարգսյանի կեղտոտ ռեժիմի զոհերով լցած էին մեր երկրի բանտերը: Ինչո՞ւ որևէ մեկ բանտարկյալ չասաց, թե՝ ապրի թաթոյանը, եկավ բանտախուց, հետաքրքրվեց իմ վիճակով: Չե՛ս արել, դրա համար էլ չեն ասում:

Է՜հ, թաթոյան, թաթոյան, կողմնապահ ես, շա՜տ կողմնապահ:
Մարդու իրավունքները, թաթոյան, եթե չգիտես, բացատրեմ, հավասար են բոլորի համար, և այդ հարցում քմահաճորեն ընտրություն կատարելը նախ և առաջ հակասում է քո կոչումին: Դու դա չե՞ս հասկանում, ինչ է, թե՞ քեզ անհասկացողի տեղ ես դնում: Տխուր է, թաթոյան, շատ տխուր:

«Խորհրդարանական ընտրությունների 2021թ. հունիսի 21-ի քվեարկության օրվանից անմիջապես հետո հանրային տիրույթ են բերվել մարդկանց խմբերի բաժանող, վիրավորանքն ու ատելությունը, անհանդուրժողականությունը զարգացնող նոր վտանգավոր դրսևորումներ»:-Սա դո՛ւ ես ասում, բայց վախենում կամ զգուշանում ես վկայել, կամ էլ նախկին տերերիցդ վախենալով՝ երկու կողմերին ես փորձում հավասարապես սթափության կոչ անել: Այնինչ կարող ես հատկապես վկայել, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը, հենց քո՛ ասած այդ վտանգը չեզոքացնելու համար, մեկ առ մեկ հանդիպեց ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցությունների ու դաշինքների ղեկավարների հետ, նաև հունիսի 21-ի հանրահավաքին համերաշխություն դրսևորելու կոչ արեց: Ո՜նց կլիներ, բա քո տերերը քեզ չէի՞ն մեղադրի, թե Փաշինյանին պրոպագանդելով ես զբաղված: Արդյոք դու այդ ռիսկն ունե՞ս: Իհարկե ոչ:

…Ի՞նչ ավելացնեմ, թաթոյան արման, զզվելի ու շատ տհաճ է նախկիններից եկող քո երկդիմի պահվածքը, դու պարզապես ծախեցիր քո արժանապատվությունը, ամոթն ու ինքնասիրությունը: Որոշ ժամանակ հետո, ես դրանում համոզված եմ, դու կդառնաս… ինչ-որ մեկը: Դու վարկաբեկել ես և շարունակում ես վարկաբեկել ՄԻՊ ինստիտուտը:

Ամոթ է, թաթոյան, գոնե քիչ խոսիր մարդու, մանավանդ պաշտոն զբաղեցնողի արժանապատվությունից: Արժանապատվություն ունեցողը, թաթոյան արման, բոլորին հավասար վերաբերմունք պիտի ցուցաբերի և ոչ թե ընտրովի:

Քեզ հիշեցնե՞մ ՄԻՊ-ի մասին ՀՀ Սամանադրության 2-րդ հոդվածի մի տողը. «…Պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է… նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը…»: Իսկ 3-րդ հադվածով քեզ, որ ոչ բարով ՄԻՊ-ի ղեկավարն ես, պարտադրվում է «…գործունեությունն իրականացնելիս ղեկավարվել իրավահավասարության սկզբունքով…»: Բայց դու լրիվ հակառակն ես անում, թաթոյան, և ժողովրդի առողջ դատող զանգվածն իրավացիորեն մերժում է քեզ:
Մարդու իրավունքների Չը՛ պաշտպան թաթոյան, դու մի գեղեցիկ օր պատասխան ես տալու ժողովրդի առաջ, քո՛ խղճի առաջ և

միջազգային կառույցներում:
Մի՛ արատավորիր ՄԻՊ-ի պատիվը:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ