![]()
Ռոբերտ Քոչարյանի անձնական օգտագործման Հայկ Ալումյանը ստորության ու արյան վրա ձեռքեր տաքացնելու նոր հորիզոններ է նվաճում։ Իր առյուծասպան տիրոջ նման թքած ունենալով պողոսների ու ժեխերի վրա հիմա էլ որոշել է փիառվել գերիների թեմայի ու գերիների ընտանիքների ցավի ու սգի վրա։
Վերջերս Ալումյանն ու 40 փաստաբանները կամ ավելի ճիշտ քոչարյանական ավազակները հայտարարեցին որ պատրաստ են գնալ Բաքու և պաշտպանել դատապարտվող ռազմագերիների շահերը։ Ավելի ստոր ու նվաստացուցիչ փիառ հայ ռազմագերիների ու նրանց ընտանիքի հաշվին հնարավոր չէ պատկերացնել։ Ալումյանն ու իր ավազակակույտը իրենց տիրոջ կարճ խելքով փաստորեն մամուլային փիառի գնով պատրաստվում եմ լեգիտիմացներ ադրբեջանական քաղաքական դատավարություններն ու հայ գերիների հակաօրինական պահպանումը ադրբեջանական բանտերում։
Մյուս կողմից, առավել ճղճիմ ու բարոյալքություն է առաջանցում այն փաստը որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վաղուց է հաստատել որ Ադրբեջանում հնարավոր չէ որևէ իրավաչափ դատավորություն հայերի նկատմամբ, որ ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը ու հայերի հետապնդումը փաստ է և հայերի պաշտպանությունը կարող են և պետք է իրականացնեն միայն վերպետական միջազգային ատյանները։ Այսինքն Ալումյանն ու իր տեր Քոչարյանը երազում են գործակցել Ալիևի ռեժիմի հետ և ցուցյ տալ որ այդ դատավարույթունները քաղաքական չեն, ֆարս չեն, որ ադրբեջանը արդարացիորեն է դատում, իսկ Ալիևը այնքան բարեսիրտ ու արդարամիտ է որ թույլ կտա հայերին պաշտպանել հայերին ադրբեջանական դատարանում։
Ավելին Ալումյանի ու առյուծասպան Քոչարյանի այս քայլը նաև ուղղակիորեն կարող է փչացնել ու խաթարել գերիների հետ վերադարձի բանակցային գործընթացն ու ռուսական մասնակցությունը, քանի որ հայկական կողմը փաստացի կընդունի որ այդ մարդիկ ոչ թե գերիներ են այլ ռազմական հանցագործներ և Ալիևը իրավունք ունի նրանց դատելու։
Ահա այսպիսի ստոր ու ճղճիմ պահվածք Քոչարյանի ու նրա մանկլավիկ Ալումյանի կողմից, որոնք իրենց այսրոպեական փիառի համար թքած ունեն թե՛ գերիների, թե՛ նրանց հարազատների և թե Հայաստանի միջազգային վարկի ու գերիների հետ վերադարձի բանակցային գործընթացի վրա։
![]()