Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված 23 հիվանդից 15-ն այսօր դուրս է գրվել. ԱՆ

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված 23 հիվանդից 15-ը (11 երեխա և 4 մեծահասակ) այսօր դուրս է գրվել: Մնացած 8 հիվանդի բուժումը շարունակվում է, նրանց վիճակը գնահատվում է թեթև՝ դրական դինամիկայով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նախորդ օրը երեկոյան չհոսպիտալացվածները վերադարձել են Տավուշի մարզ, որտեղ նրանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն: Երեխաներից մեկն ունեցել է սրտխառնոց և փսխում, որի պատճառով հոսպիտալացվել է «Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում», նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Վերցված նմուշների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ