Վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված «Նիսանի» 59-ամյա ուղևորուհի Հասմիկ Հարությունյանը գիտակցության չգալով մահացել է

Հունիսի 18-ին, ժամը 21.07-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 110-րդ կմ-ին իրար էին բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի մեքենաներ. վարորդները և 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Հունիսի 24-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված «Նիսանի» 59-ամյա ուղևորուհի Հասմիկ Հարությունյանը գիտակցության չգալով մահացել է:

Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ