Մենք կարող ենք ռմբակոծել. ՌԴ ԱԳՆ բրիտանական կործանիչի հետ կապված միջադեպի մասին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, մեկնաբանելով բրիտանական Defender ռազմանավի հետ կապված միջադեպը, հայտարարել է, որ եթե գործընկերները չեն հասկանում, թե որոնք են Ռուսաստանի սահմանները, ապա «մենք կռմբակոծենք», տեղեկացնում է РИА Новости-ն:

Չորեքշաբթի Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ բրիտանական Defender նավը հատել է Ռուսաստանի սահմանը և մտել ռուսական ջրեր Ֆիոլենտ հրվանդանի տարածքում: Դրանից հետո ռուսական սահմանապահ պարեկային նավը նախազգուշական կրակ է բացել, իսկ Սու -24 Մ ինքնաթիռը «նախազգուշական ռմբակոծություն» է իրականացրել կործանիչի ուղղությամբ:

Ռյաբկովը զգուշացրել է «բոլորին, ովքեր նավարկության ազատության կարգախոսի ներքո զբաղված են Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտմամբ», հեռու մնալ նման սադրիչ քայլերից:

«Մենք կարող ենք ողջամտության կոչ անել, պահանջել հարգել միջազգային իրավունքը, բայց եթե դա չօգնի, կռմբակոծենք: Եվ ոչ միայն ընթացքի, այլև նպատակակետի վրա, քանի որ մեր երկրի անվտանգությունը վեր է ամեն ինչից», — ասել է դիվանագետը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարելի է անել ապագայում նման դեպքերից խուսափելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ