![]()
Երևանի քաղաքապետարանը գործի է անցել: Աջափնյակ վարչական շրջանում երեկ երեկոյան իրավիճակն այնքան լարված էր, որ ոստիկանությունը ստիպված եղավ քաղաքացիների բերման ենթարկել: Հալաբյան-Ֆուչիկի-Մարգարյան-Էստոնական-Շինարարների փողոցներում նույնատիպ ապօրինի շինություններն օր օրի ավելանում են: Վերջին 6 ամսում 60 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել, 34 օբյեկտ քանդվել:
Գայանե Եղիազարյան (Երևանի ավագանու անդամ, «Իմ քայլը» խմբակցություն) — Սա անօրինականության շատ վատ դրսևորում է քաղաքացիների կողմից, ես չգիտեմ՝ իրենք ինչ մտածելով են նման գործողություններ անում, որքան պետք ա չսիրել էս քաղաքը, ինչ վերաբերմունք պետք ա ունենալ էս քաղաքի նկատմամբ, որ կտրատեն ծառերը, ոչնչացնեն կանաչը, գազոնները, ինչ ա թե ունենան շահ:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը վստահեցնում է՝ կրպակները քանդելուց առաջ զգուշացրել են, որոշ քաղաքացիների անգամ հնարավորություն են տվել սեփական միջոցներով, ողջամիտ ժամկետում քանդել դրանք, իսկ մյուս դեպքում առանց զգուշացնելու քանդել են, որովհետև կառուցապատողին չեն կարողացել գտնել:
Հակոբ Կարապետյան (Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ) — Երեկ երեկոյան Աջափնյակում կոնկրետ 5 հասցեներում կրպակներ են ապամոնտաժվել, և էդ գործընթացը շարունակական է լինելու, եթե չասեմ՝ ամենօրյա բնույթ է կրելու: Իրավախախտում թույլ տվող այդ քաղաքացիները կամ խմբավորումները օգտվել են նախընտրական և բուն ընտրական վիճակից՝ ենթադրելով, որ պետական համայնքային համակարգի ձեռքերը չի հասնի ընտրական ընթացքում ապօրինի շինարարությանը:
Քաղաքապետ Հայկ Մարությանը երեկվա ավագանու նիստում հայտարարեց՝ այդ ապօրինություններն իրականացվում են զինված բանդայի կողմից, որոնք անգամ սպառնացել են քաղաքապետարանի աշխատակիցներին։ Երևանի ավագանու անդամը շղթայական կապ է տեսնում բոլոր տաղավարների միջև: Գայանե Եղիազարյանը տեղեկություն ունի, որ դրանք հովանավորվում են կոնկրետ մարդկանց կողմից.
![]()