«Ռազմարդյունաբերության ոլորտում մենք իրավիճակ ենք փոխում…»․ Հայկ Չոբանյան

Կարող եք, գոնե, համոզված լինել, որ ռազմարդյունաբերության ոլորտն այսօր աշխատում է օր ու գիշեր՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար․ առաջընթաց այս ոլորտում անշուշտ ունենք։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը։

«Ռազմարդյունաբերության թեմայով հանրային խոսակցություններից պետք է զերծ մնալ և գործով զբաղվել, բայց կարող եմ ուղղակիորեն արձանագրել, որ մեր ոլորտում կան նախկինից գործող և նոր ներգրավված բավականին լուրջ նախաձեռնություններ և կազմակերպություններ, և մենք արդեն մեր երկրում իրավիճակ ենք փոխում այդ տեսնակյունից», — ասաց պարող Չոբանյանը, հավելելով, որ երբ այդ ամենն հանրային ներկայացնելու ժամանակը գա, ավելի մանրամասն կմեկնաբանի այս մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ