Տիգրան Ավինյանը՝ գերիների վերադարձի մասին

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր՝ հունիսի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ չի կարող որևէ մեկնաբանություն անել իր պաշտոնում վերանշանակվելու մասին:

Անդրադառնալով հայ ռազմագերիների վերադարձի խնդրին նշեց.

«Կարող եմ ասել, որ գործընթացը շարունակական է, չեմ ասի, որ դա հեշտ պրոցեսներից մեկն է, բայց ես համոզված եմ, որ այդ առումով մենք ունենք հնարավորություն փոխհամաձայնությունների գալու և երկկողմանի խնդիրները լուծելու»,- նշեց փոխվարչապետի պաշտոնակատարը:

Արդյոք առաջիկայում կլինի գերիների վերադարձ, նա ոչ մի մեկնաբանություն չտվեց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ