«Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կանգնեցրել է հակամարտությունը…». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային անվտանգության հարցերով Մոսկվայի իներորդ համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում անդրադարձել է Լեռնային ղարաբաղի պատերազմին:

Նա նշել է, որ վճռական ներդրմամբ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կանգնեցրել է հակամարտությունը:

«Տարածաշրջանում ռուս խաղաղապահները այժմ հուսալիորեն երաշխավորում են խաղաղությոնն ու անվտանգությունը, անում են հնարավորը՝ հումանիտար իրավիճակը բարելավելու, տարածքներն ականազերծելու և սոցիալական ենթակառուցվածքները վերականգնելու համար»-նշել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ Ռուսաստանը երբեք չի մոռանում պատասխանատվության մասին, որը միտված է հարևան երկրների անվտանգությանն ու բարգավաճմանը:

«Նրանց հետ մեզ միավորում են պատմական, մշակութային և մարդկային կապերը»,-հավելել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ