Երևանում Փաշինյանը հաղթել է Քոչարյանին մոտ 52 հազար ձայնով

Մինչ Սյունիքի քվեարկությունից շոկի մեջ հայտնված Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները այժմ էլ շնորհակալություն են հայտնում երևանցիներին՝ «Երևանում Քոչարյանի հաղթանակի համար», պարզվում է՝ նրանց ոգևորությունն այնքան էլ ամուր հիմքեր չունի։

ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքներով՝ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը Երևանում ստացել է 92 հազար 940 ձայն՝ 27,15 տոկոս, այն դեպքում, երբ Փաշինյանի ՔՊ-ն ստացել է 144 հազար 827 ձայն։ Այսինքն՝ ՔՊ-ի օգտին քվեարկել է երևանցիների 42,31 տոկոսը։

Սա մոտ 52 հազար ձայնով ավելի է Երևանում Քոչարյանի «Հայաստան» դաշինքի ստացած ձայներից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ