«Երեխուս որ կորցրեցի, չուզեցի ձեզ կորցնեմ…». Զոհվածի մայրը՝ Նիկոլ Փաշինյանին

Այսօր Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի ներկայացուցիչների հետ այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն: Փաշինյանին մոտեցան նաև զոհված զինծառայողների ծնողներ:

Մայրերից մեկը, Փաշինյանին մոտենալով, ասաց, որ սկզբից մինչև վերջ եղել է նրա կողմից: «Երեխուս որ կորցրի, չուզեցի քեզ կորցնեմ, ես շատ հույսեր ունեմ: Ցավս մի քիչ թեթևացավ, որ դու մնացիր, շատ շնորհակալ եմ»:

Նրան պանթեոնում մոտենում և աջակցության խոսքեր էին հնչեցնում զոհված զինծառայողների հարազատներ, հարգանքի տուրք մատուցելու եկած քաղաքացիներ:

Նա ծաղիկներ խոնարհեց զոհվածների շիրիմներին և բոլորի առջև ծնկի իջավ:

Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ խոնարհեց նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրմաքարերի, ինչպես նաև ծաղկեպսակ դրեց զոհված հերոսների հուշահամալիրի մոտ:

Հունիսի 20-ին Հայաստանում կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նիկոլ Փաշինյանը գլխավորած ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ