«Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորիցդ, խոնարհվում եմ իմ հպարտ ազգի առջեվ եվ համոզված եմ մեր գործով կապացուցենք, որ ապագա կա՜, կա՜ ապագա…».Ն. Բաղդսարայան

Իմքայլական Նիկոլայ Բաղդսարայանը ֆեյսբուքյան էջում արտահերթ խորհրդարանական արդյունքների վերաբերյալ հրապարակում է արել՝ տեղեկացնելով, որ ՔՊ-ն խորհրդարանում կունենա 72 պատգամավոր:

«Ութերորդ գումարման ԱԺ-ում մենք կունենանք 72 պատգամավոր, դա նշանակում է, որ իշխանությունները ունենալու են սահմանադրական մեծամասնություն և ունեն հինգ տարվա մանդատ ցանկացած բարեփոխում իրականացնելու:

Սա նշանակում է, որ ընդդիմությունը չի կարող խոչընդոտել բարեփոխումներին: Մեծ աշխատանք է սպասվում բոլորիս: Բոլորս պետք է կառուցենք մեր ապագան, իսկ հանցանք կատարած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության, որի մասին դեռ կասեմ:

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորիցդ, խոնարհվում եմ իմ հպարտ ազգի առջեվ եվ համոզված եմ մեր գործով կապացուցենք, որ ապագա կա՜, կա՜ ապագա»,-գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ