Խորհրդարանը կունենա 105 պատգամավոր. Որ ուժը քանի մանդատ կունենա

Analitik.am-ը գրում է.
Խորհրդարանը կունենա 105 պատգամավոր և հետևյալ տեսքը`
1. ՔՊ — 72 մանդատ

2. Հայաստան — 27 մանդատ

3. Պատիվ ունեմ — 6 մանդատ

Հիշեցնենք, որ, ԿԸՀ-ի նախնական արդյունքների համաձայն, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 53,92 տոկոսը կամ 687251 ձայն: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ստացել է 21,04 տոկոս ձայն կամ 268165 ձայն: Որևէ այլ կուսակցություն կամ դաշինք չի հաղթահարել սահմանված 7 և 5 տոկոսանոց շեմերը։

Սակայն եթե անցողիկ շեմը հաղթահարում է միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։ 2008 ընտրատեղամասերի արդյունքների համաձայն՝ այդ ուժը Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքն է, որը ստացել է ընտրողների ձայների 5,23 տոկոսը կամ 66633 ձայն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ