![]()
ՔՊ-ականները շնորհավորում են իրար։ Նրանց պատվիրած Exit-poll-ի արդյունքում ՔՊ-ն հավաքել է
50.2%, Քոչարյանը՝ 15.7%, «Պատիվ ունեմ» դաշինք ՝ 8.4%, ԲՀԿ՝ 6.4%։
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց, ժամը 20:00-ին բոլոր ընտրատեղամասերը փակվեցին:
17։00-ի դրությամբ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 38,17%-ը: Նշվում է, որ 17։00-ի դրությամբ հանրապետությունում 2.593.572 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 989.972 ընտրող։
Այս քվեարկությամբ Հայաստանի քաղաքացիներն ընտրում են Երրորդ Հանրապետության ութերորդ գումարման խորհրդարանը։
![]()