![]()
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր առաջին անգամ քվեարկել է հայաստանյան ընտրություններում։
«Քվեարկեցի հանուն բոլորիս երեխաների ապագայի։ Ստոր պրովինցիալ կոմսոմոլի քարտուղարների, հայրենադավ գրպանհատների, զինվորի եւ հայրենիքի հաշվին հարստացած տականքի, «քուչի» բաշիբոզուկների վերադարձ չի լինի»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Սինանյանը։
Հիշեցնենք, որ Սինանյանը մինչ հեղափոխությունը ԱՄՆ Գլենդել համայնքի ղեկավարն էր:
![]()