![]()
«Քոչարյանի միտինգում էնքան անհետաքրքիր ա եղել, որ եկել են մեր միտինգի կողքերն են ֆռֆռում։ Արդեն երրորդ կրուգն են անում։ Վերջն ա։ Կեսն էլ գոռում ա Նիկոլ վարչապետ»։
Ֆեյսբուքում գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Ստյոպա Սսֆարյանը։
Հունիսի 20-ին գնացեք ընտրատեղամասեր ու տվեք ձեր «կոշտ պատասխանը» ձեզ ազատ ընտրության իրավունքից զրկել փորձողներին։ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի սիրելի աշխատակիցներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ռուբեն Ռուբինյանն՝ անդարադռնալով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին վերագրվող հայտարարությունների ձայնագրությանը:
««Իզմիրլյան» բժշկական կենտրոնի սիրելի աշխատակիցներ,
Ըստ հաղորդագրության, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին վերագրվող հայտարարությունների ձայնագրությունը Դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն։
Ձեզ ոչ ոք չի կարող ստիպել գնալ ընտրության կամ պահանջել ընտրել այս կամ այն ուժին և, առավել ևս, սպառնալ «կոշտ պատասխանով»։
Դուք ազատ եք, դուք պաշտպանված եք։ Հունիսի 20-ին գնացեք ընտրատեղամասեր ու տվեք ձեր «կոշտ պատասխանը» ձեզ ազատ ընտրության իրավունքից զրկել փորձողներին։ Ուղարկեք նրանց հեռու-հեռու։
Ապագա կա’»,-ասված է Ռուբինյանի գրառման մեջ:
Հիշեցնենք, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը սպառնալիքներ է հնչեցրել՝ պարտադրելով մասնակցել ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ ինքը «Հայաստան» դաշինքի թեկնածու է եւ եթե որեւէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա նա կիմանա այդ մասին։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
![]()
![]()