![]()
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին» որոշման նախագիծը, որով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ֆինանսական միջոցներով նախատեսվում է Շահումյան համայնքի 14.91345 հա և Տափերական համայնքի 10.2 հա հողամասերի վրա իրականացնել «Երեխաների քաղաք» ծրագիրը։
Արարատի մարզպետարանը տեղեկացնում է, որ նախատեսվում է ստեղծել ոչ ֆորմալ կրթության օղակ, որտեղ 14 տարեկանից բարձր դեռահասներն ու երիտասարդները ՀՀ ամբողջ տարածքից կարող են ստանալ մասնագիտացում՝ հիմնականում արհեստագործական։
Կենտրոնն ապահովելու է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար մատչելի միջավայր, նաև հնարավորություն կտա ստեղծել զգալի թվով աշխատատեղեր:
![]()