![]()
Վաղը Հայաստանի քաղաքացիները տասնյակ հազարներով պիտի մեկտեղվեն Երևանի Հանրապետության հրապարակում՝ ի ցույց դնելու ակնհայտը, որ ժողովրդի առաջ խաղ չկա, որ բոլոր էն ուժերը, որոնք փորձելու են խաղեր տալ ընդդեմ ժողովրդի, նրանց սպասվում է դաժան ֆիասկո:
Եղեգնաձորում «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավի ժամանակ ելույթի իր խոսքում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Եվ ես բոլորիդ՝ ձեր ընկերների, հարևանների, բարեկամների հետ վաղը՝ ժամը 20:00-ին սպասում եմ Հանրապետության հրապարակում:
Եվ դա մեր արշավն է, մեր արշավի մեկնարկն է՝ դեպի ապագա, դեպի երջանիկ, ազատ և հզոր Հայաստան: Եվ մենք բոլորս պիտի ցույց տանք, որ այդ ճանապարհի ճամփորդներն ենք, որ մենք ոտք ենք դրել այդ ճանապարհին և այդ ճանապարհով գնալու ենք մինչև վերջ, մեր երեխաներին հասցնելու ենք այն հանգրվանին, որը կոչվում է ազատ, հզոր և երջանիկ Հայաստան:
Եվ մենք անպայման դա անելու ենք: Դա ուղղակի խոսք չէ, վերնագիր չէ, դա խոստում է, դա ուխտ է, դա մի պայման է, որ մենք կնքում ենք այսօր իրար հետ, իրար աչքերի մեջ նայելով, իրար զգացմունքներ, հավատարմություն, նվիրվածություն և վճռականություն փոխանցելով:
Պահը հասունացել է և Հայաստանի ժողովուրդը պիտի իր պատասխանը տա Հոկտեմբերի27-ի կազմակերպիչներին, Կարեն Դեմիրճյանին և Վազգեն Սարգսյանին սպանածներին, մեր երեխաների ապագան սպանելու փորձ արածներին, Մարտի 1-ի ոճրագործներին, Պողոս Պողոսյանին զուգարանում ծեծելով սպանածներին: Սեփական երկիրը և ժողովուրդը կեղեքածներին:
Հունիսի 20-ին ժողովուրդը պետք է գնա և ընտրատեղամասում վերահաստատի իր իշխանությունը՝ վերցնելով քվեաթերթիկ N3-ը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
![]()