![]()
Արտահերթ ընտրություններին մնացել է ընդամենը երեք օր։ Օրերս «Պատիվ ունեմ» դաշնիքով առաջադրված պատգամավորության թեկնածու Արսեն Բաբայանը հայտարարել էր, որ գործող իշխանությանը հեռացնելու համար հնարավոր է կոալիցիա կազմեն «Հայաստան» դաշինքի հետ: Ղարաբաղյան կլանը դարձյալ ցայտնոտի մեջ է։
Իսկ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի երբեմնի քարտուղար Արշավիր Ղարամանյանն էլ բացելով փակագծերը ուղղորդում է քաղաքացիներին ընտրություններին ձայն տալ այդ կուսակցություններից որևէ մեկին` չկարևորելով , թե քաղաքացին որ թեւին նախապատվություն տա` քոչարյանական, թե՞ Սերժի։
Այսինքն ստացվում է, որ այս արհեստականորեն առանձնացված դաշինքները իրականում միացյալ նույն ուժն են: Նկատենք, որ մինչեւ քարոզարշավը նրանք միասին հանդես էին գալիս 17+ շարժման շրջանակներում։
Ղարամանյանի նպատակը ղարաբաղյան կլանին դարձյալ կյանքի կոչելն է, եւ որ ամենակարեւորն է` գեներալ-լեյտենանտի համար նշանակություն չունի, որ իր ուղղորդած ընտրությունը դարձյալ Հայաստանին ու մեր ժողովրդին խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր։
Արցախյան կլանի համար հայրենիքից վեր իրենց իշխանության, վերարտադրվելու շահն է, անգամ եթե դա լինելու է հազարավոր մեր հայորդիների արյան գնով։ Թեպետ դա սովորական բան է նրանց համար , այդ է վկայում նրանց արնոտ անցյալը։ Վերջիններս ունակ են ցանկացած ստոր քայլի` վերահաստատվելու, իշխանությունը ժողովրդից խլելու համար։
![]()