Նա նույնիսկ չի մասնակցել պատերազմական գործողություններին.փոխոստիկնապետը՝ Քոչարյանի քարոզարշավին մասնակցած ոստիկանի մասին

«Մեր ծառայակից գործընկերը ոստիկանության համակարգ ընդունվել է 2020թ–ի սեպտեմբերին`ներքին զորքեր։ Չի մասնակցել նույնիսկ պատերազմական գործողություններին, այն դեպքում, երբ ներքին զորքերի ողջ անձնակազմը մասնակցություն է ունեցել»:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Քոչարյանի քարոզարշավին մասնակցած ու ուսադիրներից հրապարակավ հրաժարված ոստիկանին, ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:

Նրա խոսքով՝ ոստիկանությունում աշխատակիցը գոնե մեկ տարվա ավանդ պետք է ունենա, նոր կարողանա մյուս աշխատակիցների խորհուրդներ տալ:

Ինչ վերաբերում է ուսադիրներից հրաժարվելուն, Ֆիդանյանը նշեց, որ եթե ոստիկանը գիտակցեր, թե ինչ ասել է հրաման ու ինչ ասել է դրանից հրաժարվել, առաջին քայլով ուսադիրները հանելուց հետո կդիմեր դատարան`իրեն տրված հրամանի օրինականությունը վիճարկելու։

Նշենք, որ Արարատի Ավշար գյուղում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հենց բեմի վրա ոստիկանության ծառայողներից մեկը հայտարարեց աշխատանքից դուրս գալու մասին` կոչ անելով իր գործընկերներին և ոստիկանության պետի պաշտոնակատարին չկատարել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրամանները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ