![]()
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հունիսի 8-ի առավոտյան, մառախուղի պատճառով տեղանքում ապակողմնորոշված և Ադրբեջանի վերահսկողությսն տակ գտնվող տարածքում հայտնված ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը հունիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին և գտնվում է Ստեփանակերտում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը։
«Լրացուցիչ քննությունների արդյունքում պարզվել է, որ հայ-ադրբեջանական սահմանի Լաչինի շրջանում 2021 թ. հունիսի 8-ին ձերբակալված Հայաստանի զինված ուժերի զինծառայող Արթուր Քաթանյանը սադրանքի համար չի մտել Ադրբեջանի տարածք: Պարզվել է, որ նա կորցրել է իր ճանապարհը և հատել Ադրբեջանի սահմանը», – ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:
![]()