Վաղարշակ Հարությունյանն առավոտյան մեկնել է Մոսկվա

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այս պահին Մոսկվայում է։

Տեղեկությունն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով այն հարցին, թե հակառակորդի կրակելու դեպքում որոնք են լինելու մեր գործողությունները,  ասաց.

«Եթե մեզ վրա կրակում են, մենք էլ պետք է կրակենք: Պարզ չի՞՝ մեր գործողությունները որոնք պետք է լինեն: Եթե կրակում են, դու պարտավոր ես կրակել, հակառակ դեպքում մենք չենք կարող պաշտպանել ոչ միայն մեր իրավունքները, կտանք նաև զոհեր՝ չպաշտպանելով ինքներս մեզ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ