Անդրանիկ Քոչարյանը` ռազմական դրություն հայտարարելու հավանականության մասին

«Եթե մեզ վրա կրակում են, մենք էլ պետք է կրակենք: Պարզ չի՞՝ մեր գործողությունները որոնք պետք է լինեն: Եթե կրակում են, դու պարտավոր ես կրակել, հակառակ դեպքում մենք չենք կարող պաշտպանել ոչ միայն մեր իրավունքները, կտանք նաև զոհեր՝ չպաշտպանելով ինքներս մեզ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով այն հարցին, թե հակառակորդի կրակելու դեպքում որոնք են լինելու մեր գործողությունները:

«Բնականաբար, եթե կրակեն` կստանան պատասխան կրակոց»,- ասաց Քոչարյանը:

Իսկ հարցին՝ հնարավոր է արդյոք սահմանային իրավիճակում լարվածության աճը ռազմական դրություն հայտարարելու պատճառ դառնալ, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ամեն ինչ հնարավոր է: Եթե դեպքերը զարգանան, ապա հարցը կարող է դառնալ իրականություն: «Դրա համար քաղաքական ուժերը պետք է գան կոնսենսուսի։ Նման հարցը միանձնյա որոշմամբ չի լինում»:

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ ադրբեջանական ԶՈՒ կողմից գերեվարվել են ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ